Ոտնահետքեր թողեք ձեր հիշողության մեջ
Լուսանկարները և նամակները,
Գեղեցիկ շրջանակների մեջ դնելով,
Որ սրտի ու հոգու վրա են պառկած։
Այնքա՜ն քաղցր է շշնջացող բառերի ձայնը
Փայլուն աչքերում և խաղաղության ժպիտում,
Իր ջրանշանի բարակ թելով,
Ստեղծելով նշան մի նախշուն:
Թել առ թել իրար միացնելով,
Աստվածային գեղեցկության ժանյակ կհյուսի,
Որից հոգին կենդանանում է`
Ծախկելով հրաշքներով բազմաթիվ:
Եվ կրկին հոգու մեջ գողտրիկ հուզմունք,
Անտեսանելի գաղտնի անցուղիներից
Որ անփոփոխ առաջ են տանում
Նոր առեղծվածների հետևից։